Որոնել
Արխիվ
23.10.2019  14:28

Պաշտոնական. Հաստատվեց «Բարսելոնա» – «Ռեալ» հետաձգված խաղի անկացման օրը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Լա Լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղի անցկացման օրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այն կայանալու է դեկտեմբերի 18-ին` «Կամպ Նոու» մարզադաշտում:

Այդ օրն ընտրել էին երկու ակումբները: Լա Լիգան ցանկանում էր, որ խաղն անցկացվի դեկտեմբերի 4-ին, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան հավանություն է տվել ակումբների տարբերակին:

Հիշեցնենք, որ սուպերկլասիկոն պետք է կայանար հոկտեմբերի 26-ին, սակայն Կատալոնիայում քաղաքական բողոքների ու ակցիաների պատճառով այն հետաձգվել էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000