Որոնել
Արխիվ
23.10.2019  13:58

«Փյունիկը» հերքեց Տարխանովի պաշտոնանկությունը

Քիչ առաջ, Championat.com-ում լուր էր հրապարկվել այն մասին, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը պաշտոնանկ է արվել:

Պարզմաբանման համար ArmFootball.com-ը կապնվեց երևանյան ակումբի մամուլի բաժնի հետ:

«Փյունիկից» հայտնեցին, որ պաշտոնանկության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ներկայումս ռուս մասնագետն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով «Արարատի» դեմ առաջիկա խաղին թիմը նախապատրաստում է գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 11 տուրերից հետո փոխչեմպիոնը 13 միավորով յոթերորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000