Հայաստանի Մ17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց որակավորման փուլում
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։ Մեր ընտրանին ընդգրկված է 7-րդ խմբում, որտեղ կվիճարկի հաջորդ փուլի ուղեգրերը Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականների հետ:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցեց Շոտլանդիայի տարիքակիցների դեմ։ Ռուբեն Լեսկանոյի գլխավորած թիմը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։