Որոնել
Արխիվ
22.10.2019  16:13

Մարկոս Պիզզելլի թիմը դուրս է մնացել ուժեղագույն լիգայից

Ինչպես տեղեկացրել էինք, Ղազախստանի առաջնության 30-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Օկժետպեսին»: Տանտերերի միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին:

Տուրի մյուս խաղում «Տարազը» սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել Կարագանդայի «Շախտյորի» հետ հանդիպումը և վաստակած 25 միավորով անհասանելի դարձել հետնապահների համար: Նա այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը, որը թույլ է տալիս անմիջապես դուրս չմնալ ուժեղագույն լիգայից, այլ մասնակցել անցումային խաղերի:

«Ակտոբեն» 12 միավորով վերջին` 12-րդ տեղում է: Ղազախստանի ամենահեղինակավոր թիմերից մեկը մրցաշարը սկսել էր մինուս 12 միավորով: 11-րդ տեղը զբաղեցնող «Ատիրաուն» ունի 20 միավոր:

Առաջնության ավարտին մնում է 4 տուր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000