Որոնել
Արխիվ
22.10.2019  15:59

ՀԺ. Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու դեռ չունի

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո Հայաստանի հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում  ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ դեռևս նոր են սկսում աշխատանքները, ոչինչ հայտնի չէ ու ոչինչ չեն կարող ասել նոր մարզչի վերաբերյալ:

Հարցին, թե արդյոք ընտրանու ղեկը կարո՞ղ են վստահել մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին, Մելիքբեկյանը նույնպես պատասխանել է, որ ոչինչ դեռ հայտնի չէ, հայտարարություն կանեն, երբ հայտնի լի նի:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջոդ հանդիպմանը մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ: Նոյեմբերի 15-ին մեր թիմը կընդունի Հունաստանին, իսկ նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիային:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000