Որոնել
Արխիվ
22.10.2019  11:55

Կոպայի մրցանակ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուները

France Football-ը տարվա լավագույն ֆուտբոլիստին «Ոսկե գնդակ» հանձնելուց բացի մրցանակ է տալու նաև ֆուտբոլիստուհուն, լավագույն դարպասապահին և երիտասարդ ֆուտբոլիստին:

Ռայմոն Կոպայի անվան` մինչև 21 տարեկան խաղացողների լավագույնի կոչման թեկնածուներն արդեն հայտնի են.

Ժոաու Ֆելիշ («Բենֆիկա»/«Ատլետիկո»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Կայ Հավերտց («Բայեր»), Մատեո Գենդուզի («Արսենալ»), Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.), Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ», վարձակալությամբ «Վալյադոլիդ»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս»), Լի Կան Ին («Վալենսիա»), Մոյզե Կին («Յուվենտուս»/«Էվերթոն»), Սամուել Չուկվեզե («Վիլյառեալ»):

Մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին` Փարիզում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000