Որոնել
Արխիվ
22.10.2019  12:04

Տրանսֆերների առաջնային իրավունք, փոխհատուցում, Գրիզման. «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» հաշտվել են

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» հաշտվել են Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ տևական պատերազմից հետո: As.com-ը տեղեկացնում է, որ կատալոնացիները 15 միլիոն եվրո են վճարել ֆրանսիացու հետ վաղաժամ բանակցություններ վարելու համար, չնայած նրան, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրանց տուգանել էր ընդամենը 300 եվրոյով:

Մադրիդցիները պարտավորվել են չհրապարակել Գրիզմանի գործակալի նամակարգրությունը, ինչպես նաև կատալոնացիներին առաջնային իրավունք են տվել նրանց 5 ֆուտբոլիստների տրանսֆերները գնելու համար:

Այդպես, եթե «Ատլետիկոն» համաձայնվի որոշակի գումարի դիմաց վաճառել այդ ֆուտոլիստներին, ապա «բլաուգրանան» իրավունք կունենա կրկնել այդ առաջարկը և մադրիդցիները կպարտավորվեն ֆուտբոլիստին ուղարկել հենց «Բարսելոնա»: Դրա համար անհրաժեշտ կլինի նաև տվյալ խաղացողի համաձայնությունը:

Նշվում է, որ այդ հինգ ֆուտբոլիստների թվում են կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսը և կիսապաշտպան Սաուլ Նիգեսը:

Ամռանը կատալոնացիները 120 միլիոն եվրո էին վճարել Գրիզմանի հրաժարագնի համար:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000