Որոնել
Արխիվ
22.10.2019  10:29

Ապշեցուցիչ. «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիրը չի հայտնվել այս տարվա թեկնածուների թվում

«Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի 30 թեկնածուներին, որոնց թվում չի ընդգրկվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Խորվաթն այդ մրցանակի գործող դափնեկիրն է: Նա այն ստացել էր 2018 թվականի արդյունքներով:

RMC Sport-ը հայտնում է, որ վերջին 26 տարում դա առաջին դեպքն է, որ գործող հաղթողը հաջորդ տարի չի լինում թեկնածու: 1993 թվականին գործող մրցանակիր Մարկո վան Բաստենը չէր հայտնվել հավակնորդների թվում, քանզի գրեթե ամբողջ տարին բաց էր թողել վնասվածքի պատճառով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000