Որոնել
Արխիվ
21.10.2019  18:26

Ռոնալդու. «Իմ տարիքը չի նշանակում, որ մոտ եմ կարիերաս ավարտելուն»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր տարիքի մասին։

«Ինձ համար տարիքը միայն թիվ է։ Դա չի նշանակում, որ ես մոտ եմ կարիերաս ավարտելուն։ Կարծում եմ, որ ես դա կարող եմ ապացուցել իմ ցուցադրած խաղով»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Ռոնալդուն փետրվարին կդառնա 35 տարեկան։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000