Որոնել
Արխիվ
21.10.2019  14:48

Հայկական թիմի ցուցանիշը վատագույնն է Եվրոպայում

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Երևանը» հյուրընկալվեց «Նոային» և պարտվեց 1:3 հաշվով: Բարձրագույն խմբի նորեկի համար դա արդեն 11-րդ պարտությունն էր և նա 0 միավորով վերջին տեղում է:

ArmFootball.com-ը հաշվեց, որ ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների ուժեղագույն լիգաներում դա ընթացիկ մրցաշրջանի վատագույն արդյունքն է:

Մայրաքաղաքային թիմը մոտ էր ընդհանրապես միակը լինելուն, որ միավոր դեռ չի վաստակել, բայց նրան «օգնության» են հասել ցածրակարգ լիգաների հենտապահները:

Այդպես, Մալթայի առաջնության վերջին տեղում ընթացող «Տարշինը» պարտվել է բոլոր 7 խաղերը, Ջիբրալթարի առաջնության հետնապահ «Քոլեջ 1975»-ը զիջել է մեկնարկային 5 խաղերը, իսկ Սան Մարինոյի «Յուվենես-Դոգանան», «Կոսմոսը» և «Ֆիորենտինոն» միավոր չունեն 3-4 տուրերի արդյունքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000