Որոնել
Արխիվ
20.10.2019  00:51

Ռոնալդուն ու Պյանիչը հաղթանակ պարգևեցին «Յուվենտուսին», Միլիկը` «Նապոլիին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բոլոնյային»: Թուրինցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն և Միրալեմ Պյանիչը, իսկ հյուրերից` Դանիլոն:

Խաղավերջում Սինիշա Միխայլովիչի թիմը մոտ է եղել փրկվելուն, սակայն «ծեր սինյորային» օգնել են հորզիոնական դարպասաձողն ու Ջանլուիջի Բուֆֆոնը:

«Յուվենտուսը» վաստակել է 22 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բոլոնյան» 9 միավորով 12-րդ տեղում է:

Ա սերիայի փոխչեմպիոն «Նապոլին» տնային խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Վերոնայի» նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Արկադիուշ Միլիկը:

Կառլո Անչելոտիի թիմը վաստակել է 16 միավոր, սակայն դեռ մնում է չորրորդ տեղում: «Վերոնան» 9 միավորով 13-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000