Որոնել
Արխիվ
19.10.2019  19:09

Հրաշք` Հռոմում. 0:3 հաշվից հետո ֆանտաստիկ քամբեք (VIDEO)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են «Լացիոն» ու «Ատալանտան»: Գրանցվել է ապշեցուցիչ ոչ-ոքի` 3:3:

Առաջին խաղակեսում հյուրերը երեք անգամ գրավել են տանտերերի դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Լուիս Մուրիելը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ալեխանդրո Գոմեսը:

Ամեն ինչ փոխվել է երկրորդ խաղակեսում և հատկապես 69-70 րոպեների ընթացքում: Մեկ րոպեում հռոմեացիները երկու գոլ են խփել: 11-մետարնոց հարվածը հստակորեն իրացրել է Չիրո Իմոբիլեն, ապա նա գոլային փոխանցում է կատարել Խոակին Կորեային:

«Արծիվները» փրկվել են 90+2 րոպեին, երբ կրկին Իմոբիլեն 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել ու ինքն էլ իրացրել այն: Իտալացին 9 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է:

«Ատալանտան» 17 միավորով մնացել է երրորդ տեղում, իսկ «Լացիոն» 12 միավորով բարձրացել վեցերորդ հորիզոնական:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000