Որոնել
Արխիվ
19.10.2019  12:14

Շախմատ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ ու շարունակում է բաժանել առաջին հորիզոնականը

Մեն կղզում շարունակվում է շվեյցարական համակարգով շախմատի սուպերմրցաշարը, որին Հայաստանի 8 ներկայացուցիչ է մասնակցում:

Երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Արոնյանն ու Կարուանան շարունակում են 6 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, նրանց այս տուրից հետո հավասարվել է իսպանացի Դավիդ Անտոնը, ով հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին: 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա հենց Անտոնի դեմ:

Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսել է անգլիացի Լյուք Մաքշեյնի հետ, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել ռումին Կոնտանտին Լուպուլեսկուի հետ, Հրանտ Մելքումյանը պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Սերգեյ Մովսեսյանը պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Ավիտալ Բարուխովսկուն, Կարեն Մովսեսյանը հաղթել է ֆրանսուհի Մարի Սեբագին, իսկ Էլինա Դանիելյանը զիջել է ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայիլին, 

Արոնյանից հետո մեր մյուս շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հովհաննիսյանը, նա 5 միավորով 14-21-րդ տեղերը բաժանողների խմբում է: Մելքումյանը, Հակոբյանն ու Սարգսյանը 4.5 միավորով 32-65-րդ տեղերը բաժանողների խմբում են: Սերգեյ Մովսեսյանն ունի 3,5, Դանիելյանն ու Կարեն Մովսեսյանը՝ 3-ական միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000