Որոնել
Արխիվ
18.10.2019  21:46

«Նոայի» ֆուտբոլիստը՝ նորամուտի խաղի մասին. «Պատասխանատվության զգացում ունեի»

«Նոայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, ով նորամուտի խաղն է անցկացրել թիմում՝ Բարձրագույն խմբի «Երևանի» հետ խաղում (3-1), ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով։

«Դրական զգացողություններ ունեմ, քանի որ նորամուտի խաղում հաղթեցինք։ Խաղը մեր կողմն էր։ Ունեինք լավ պահեր և կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց հենց այս հաշվով ստացվեց հաղթել։ 

Խաղս նորմալ եմ գնահատում։ Չէի ասի, թե լարվածություն կար, բայց ունեի պատասխանատվության զգացում։ Թիմը հաղթում էր և ավելի դրական հունով գնաց խաղս։ Կարծում եմ՝ մարզիչը կգնահատի։

Ժամանակակից ֆուտբոլում եզրային պաշտպանները հարձակվողական ու պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներ են։ Քանի որ խաղը մեր կողմն էր՝ ավելի շատ էի մասնակցում գրոհներին։ 

Այս խաղից հետո ավելի շատ վստահություն ձեռք բերվեց թիմի և անհատների մոտ։ Կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի գոհացնեմ մարզչին»,- ասել է Գրիգորյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000