Որոնել
Արխիվ
18.10.2019  17:58

«Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» մրցել են Առաջին խմբում. մրցաշարը նոր ռմբարկու ունի

Առաջին խմբի 11-րդ տուրում կայացել են վերջին 3 խաղերը: Սպասված խաղերից մեկը դարձել է լարված հարաբերությունների մեջ գտնվող «Արարատ-Արմենիայի» ու «Փյունիկի» երկրորդ թիմերի միջև խաղը: Տանտերերը հաղթել են 3:0 հաշվով և 19 միավորով բարձրացել վեցերորդ տեղ:

Դուբլի հեղինակ է դարձել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Հակոբ Խաչատրյանը, ով 13 գոլով դարձել է մրցաշարի միանձնյա ռմբարկու:

«Լոկոմոտիվը» 2:1 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին և 25 միավորով երրորդ տեղում է (կորցրած միավորներով, «Վանի» հետ մեկտեղ, հավասար է առաջատար «Վեսթ Արմենիային»):

Արտագնա պարտություն է կրել մրցաշարը փայլուն մեկնարկած «Ուրարտու-2»-ը` 2:3 հաշվով զիջելով «Արագածին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրիկ Վարդանյանը:

 

11-րդ տուրի բոլոր արդյունքները.

 

«Տորպեդո»-«Վեստ Արմենիա» 1:2 (0:2)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Եգոր Լուգովի, 87 («Տորպեդո»), Սերգեյ Օրլով, 22, 11մ, Միխայիլ Ժաբկին, 26 («Վեստ Արմենիա»)

 

«Վան»-«Անի» 5:0 (2:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Ձամբոլատ Հասցաև, 2, 11մ, Արման Խաչատրյան, 45+1, Նիկիտա Անդրեև, 80, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 85, Արման Զեյնալյան, 87

 

ԲԿՄԱ-«Մասիս» 1:0 (0:0)

Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլը՝ Արամ Քոլոզյան, 48

 

«Արարատ-2»-«Սևան» 0:0

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Սամվել Հովսեփյան

 

«Լեռնային Արցախ»-«Դիլիջան ՖԱ» 6:1 (4:1)

Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Ղազարյան

Գոլերը՝ Մհեր Մկրտումյան, 12, Մարատ Կարապետյան, 13, Սարգիս Մեթոյան, 18, 61, Արսեն Սարգսյան, 27, Կարեն Շախկելդյան, 50 («Լեռնային Արցախ»), Դավիթ Մարկոսյան, 4 («Դիլիջան ՖԱ»)

 

«Լոկոմոտիվ»-«Շիրակ-2» 2:1 (2:1)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Սերգեյ Դյաչուկ, 22, Իգոր Բիկովսկի, 43 («Լոկոմոտիվ»), Գևորգ Վարդինյան, 41 («Շիրակ-2»)

 

«Արարատ-Արմենիա-2»-«Փյունիկ-2» 3:0 (2:0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Հակոբ Խաչատրյան, 32, 90, 11մ, Էրիկ Ավետիսյան, 34

 

«Արագած»-«Ուրարտու-2» 3:2 (2:0)

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Արտյոմ Դորոժինսկի, 16, Իլյա Գլուշիցկի, 31, Ալեն Կարապետյան, 52 («Արագած»), Էրիկ Վարդանյան, 72, 88 («Ուրարտու-2»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000