Որոնել
Արխիվ
18.10.2019  17:38

Մեղադրանք Ալեքս Ֆերգյուսոնին. Կաշառքի դիմաց պարտվել է Չեմպիոնների լիգայում

Գործակալ Ջուզեպպե Պալյարան լուրջ մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին` Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսին» միտումնավոր պարտվելու վերաբերյալ:

Կոռուպցիայի վերաբերյալ քննվող գործով մասնակցի Պալյարան գաղտնի լրագրողի հետ զրույցում ասել է, որ շոտլանդացի մարզիչը նրա հետ պայմանավորվել է Չեմպիոնների լիգայում միտումնավոր պարտվել «Յուվենտուսին»: Գործակալը վստահեցնում է, որ դրա համար 30 հազար եվրո արժողությամբ «Ռոլքս» ժամացույց է նվիրել մարզչին, տեղեկացնում է The Telegraph-ը:

Պալյարան նաև Ֆերգյուսոնին մեղադրել է ֆուտբոլիստների տրանսֆերներից գումար ստանալու մեջ և այն գործակալների հետ աշխատելու, որոնք նրա հետ կիսվել են այդ գործարքներից եկամուտներով:

Հիշեցնենք, որ 77-ամյա Ֆերգյուսոնը Մանչեսթեր Յունայթեդը գլխավորել է 1986-2013 թվականների ընթացքում:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000