Որոնել
Արխիվ
18.10.2019  12:47

Արոնյանը հաղթեց ուժեղ մրցակցին և հավասարվեց առաջատարին, այլ արդյունքներ (կատարված քայլեր)

Մեն կղզում ընթացող շախմատի FIDE Grand Swiss գերխոշոր մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կարևոր հաղթանակի է հասել երկու առաջատարներից մեկի` Հաո Վանգի նկատմամբ:  Միջնախաղում հայ գրոսմայստերը մեկ զինվորի առավելություն է ստացել, որը փայլուն կերպով օգտագործել է: Չինացին չի կարողացել իր նավակով ու թագավորով հետ բերել կորցրածը և 59-րդ քայլից հետո հանձնվել է:

Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և հավասարվել առաջատար Ֆաբիանո Կարուանային: Վերջինս ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Տպավորիչ ու համարձակ պարտիա է անցկարցել Հրանտ Մելքումյանը, ով սպիտակներով հաղթել է մեկ այլ չինացու` Բու Քսանջիի նկատմամբ: Վերջինս հանձնվել է, երբ մատն անխուսափելի է դարձել: Մելքումյանը վաստակել է 4,5 միավոր ու բարձրացել 14-րդ տեղ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթել է նաև Էլինա Դանիելյանը (դարձավ 3,0 միավոր): Ոչ –ոքի են գրանցել Ռոբերտ Հովհաննիսյանը (4,5), Վլադիմիր Հակոբյանը (4,0), Գաբրիել Սարգսյանը (4,0) և Սերգեյ Մովսեսյանը (2,5): Պարտվել է միայն Կարեն Մովսիսյանը (2,0):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000