Որոնել
Արխիվ
18.10.2019  01:20

2 ֆուտբոլիստներ կմիանան Բարսելոնայի գործադուլին՝ բաց թողնելով մարզումը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ու հարձակվող Ուսման Դեմբելեն բաց կթողնեն թիմի վաղվա մարզումները Կատալոնիայում տիրող լարված իրավիճակի և հայտարարված գործադուլի պատճառով, հաղորդում է AS-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստները կմիանան ցուցարարներին։

Հավելենք, որ իրավիճակը լարվել է, որովհետև Կատալոնիայի անկախացման համար ուղղվող պայքարի առաջնորդներից մի շարք անձիք ձեռբակալվել են։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ահագնացող ցույցերը կարող են պատճառ դառնալ Լա լիգայի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ» խաղի հետաձգմանը։ Խաղը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000