ՀՖՖ-ն հերքում է, որ Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել
Քիչ առաջ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել։
Նշվում է, որ նա հանիպել է ֆեդերացիայի ղեկավարության հետ ու հայտնել հավաքականը լքելու որոշման մասին։
ArmFootball.com-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ և մեզ պատասխանեցին, որ այս պահին հրաժարական չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 հանդիպումներում վաստակեց ընամենը մեկ միավոր և գրեթե կորցրեց խմբից դուրս գալու շանսը։