Որոնել
Արխիվ
17.10.2019  15:40

Եվրոպական գրանդը ցանկանում է հրավիրել Արտյոմ Ձյուբային

Ռուսաստանի հավաքականի ու «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կարող է հունվարին կարիերան շարունակել «Ինտերում»: Il Giornale-ն վստահեցնում է, որ Ալեքսիս Սանչեսի լուրջ վնասվածքից հետո միլանցիները սկսել են բարձրահասակ հարձակվող փնտրել:

Հիմնական թելնածուներն են Ձյուբան ու «Չելսիի» ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:

Չիլիացու վնասվածքից հետո «ներաձուրիի» տրամադրության տակ հարձակվողներից մնացել են Լաուտարո Մարտինեսը և Ռոմելու Լուկակուն:

31-ամյա Ձյուբան Եվրո-2020-ի ընտրական փուլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Նա դարձել է 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ (14 միավոր): Ռուսաստանի առաջնության 12 խաղում հարձակվողը 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000