Որոնել
Արխիվ
17.10.2019  13:08

Մեսսի. «Առանց իմ խաղընկերների օգնության, որևէ գոլ չէի խփի»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ ստանալը և խոսել թիմի նխատակների մասին:

«Առանց իմ խաղընկերների օգնության, որևէ գոլ չէի խփի: Այս մրցանակը բոլորի համար է և ամբողջ թիմի նվաճումն է:

Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է: Ամեն տարի ցանկանում ենք հաղթել այն, սակայն ամենակարևորը Լա Լիգան է: Իսպանիայի գավաթը նույնպես կարևորում ենք: «Բարսելոնան» պայքարում է բոլոր տիտղոսների համար»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե խաղակոշիկը» ստացել է ռեկորդային` 6-րդ անգամ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000