Որոնել
Արխիվ
17.10.2019  12:47

Ամենաշատ մարզաշապիկներ վաճառող ակումբները և Ռոնալդուի գործոնը

Nielsen Sports-ը լայնածավալ հետազոտություն է անցկացրել 45 երկրներում և տարատեսակ թվեր ներկայացրել Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունից հետո ակումբի ֆինանսական ու մարկետինգային ցուցանիշների վերաբերյալ:

Բացի այն, որ մեծացել է «ծեր սինյորայի» տարեկան եկամուտը, շատացել են նաև թիմի երկրպագուները: 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիսը թուրինցիների երկրպագուների թիվը մեծացել է 38 միլիոնով և այժմ կազմում է 423 միլիոն մարդ: Այդ ցուցանիշով իտալական թիմը 11-ից բարձրացել է 8-րդ տեղ:

Զգալիորեն բարձրացել է սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Twitter, YouTube) «Յուվենտուսի» պաշտոնական էջերի հավանողների թիվը: 2018 թվականի հունիսին այն կազմում էր 34,4 միլիոն, իսկ այժմ` 84,8:

Աշխարհում դա չորրորդ ցուցանիշն է: Առաջատարներն են Մադրիդի «Ռեալը» (249 մլն), «Բարսելոնան» (246,1) և «Մանչեսթեր Յունայթեդը» (129,9):

2018-19թթ. մրցաշրջանում «Յուվենտուսը» 1,31 միլիոն մարզաշապիկ է վաճառել: Այդ ցուցանիշով «բյանկոներին» աշխարհում 10-րդ տեղն է զբաղեցնում:

Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է (4,95 մլն), որին հաջորդում են «Լիվերպուլը» (3.94) և «Բավարիան» (3,47): Թոփ-10-ում են նաև «Ռեալը» (2,92), «Բարսելոնան» (2,75), «Չելսին» (1,91), Դորտմունդի «Բորուսսիան» (1,69), ՊՍԺ-ն (1,52) և «Մանչեսթեր Սիթին» (1,47):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000