Որոնել
Արխիվ
16.10.2019  17:13

Մեսսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (VIDEO)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Եվրոպայի ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուի համար տրվող «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այն ֆուտբոլիստին հանձնել են նրա որդիները, հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը:

Արգենտինացին այդ մրցանակը ստացել է ռեկորդային` 6-րդ անգամ: Նրա մոտակա հետապնդող Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակավոր կոչմանն արժանացել է 4 անգամ:

32-ամյա ֆուտբոլիստը լավագույն է դարձել 2009-10, 2011-12, 2012-13, 2016-17 և 2017-18 մրցաշրջանների արդյունքներով:

Հիշեցնենք, որ Մեսսին Իսպանիայի նախորդ առաջնությունում 36 գոլ է խփել, ինչը «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում բազմապատկվում է 2 գործակցով: Արդյունքում, արգենտինացին վաստակել է 72 միավոր:

Նրա հիմնական մրցակից դարձած Կիլիամ Մբապեն (ՊՍԺ) Ֆրանիսայի նախորդ առաջնությունում 33 գոլ էր խփել ու 66 միավոր վաստակել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000