Որոնել
Արխիվ
16.10.2019  00:38

Բաբայան. «Մխիթարյանն ուժեղ է, բայց պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ»

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի հետ ու պարտվեց 0-3 աշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը։

«Բոլորս գիտենք, որ Հենրիխ Մխիթարյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ։ Սա ֆուտբոլ է և բոլորս կարող ենք վնասվածք ստանալ։ Հենոն շատ ուժեղ խաղացող է և կարծում եմ, որ այսօր մեզ շատ կօգներ։ Սա թիմային խաղ է և բոլորս պետք է միմյանց օգնենք, փորձենք լավ հանդիպումներ անցկացնել»,- Բաբայանի խոսքերն է մեջբերում Vivaro News-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000