Որոնել
Արխիվ
15.10.2019  15:17

Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող. «Եթե պատրաստվում ենք եզրափակիչ փուլ մտնել, պետք է հաղթենք հայերին»

Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Յոել Պոհյանպալոն, ով գոլի հեղինակ է դարձել Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ նախորդ խաղում (1:4), կիսվել է Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման սպասումներով:

«Ունենք 12 միավոր և զիջում ենք միայն Իտալիային: Ավելի լավ դիրքում ենք, քան մեզ հետապնդողները: Մյուս բոլոր թիմերի վրա ճնշում է գործադրվում: Տանը խաղալու ենք Հայաստանի հետ, և եթե պատրաստվում ենք Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնել, ուրեմն պետք է հաղթենք նրանց»,- Huuhkaja-tv-ի հետ զրույցում ասել է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստը:

Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000