Որոնել
Արխիվ
15.10.2019  14:06

Մարաշլյանը չի հայտնվել MLS-ի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում

MLS-ը հրապարակել է կանոնավոր առաջնության լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուների անունները:

Մրցանակին հավակնելու են «Լոս-Անջելոսի» հարձակվող Կառլոս Վելան, «Լոս-Անջելես Գելաքսիի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը և «Ատլանտա Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջոզեֆ Մարտինեսը:

Մեքսիկացին առաջնությումում 34 գոլ է խփել, շվեդը` 30, իսկ վենեսուելացին` 27:

«Լոս-Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով ռմբարկուական պայքարում գրավել է չորրորդ տեղը, չի հայտնվել թեկնածուների թվում: 21-ամյա ֆուտբոլիստը դարձել է 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000