Որոնել
Արխիվ
15.10.2019  12:58

Կուտրոնեն չէր կարողանում հետ վերադարձնել հայ երկրպագուի շարֆը (VIDEO)

Հայաստանի ու Իտալիայի երտասարդական հավաքականների խաղից (0:1) հետո հյուրերի հանդերձարանից ամենավերջիններից մեկը դուրս եկավ ամենահայտնի ֆուտբոլիստը` Պատրիկ Կուտրոնեն: Նրան երկար ժամանակ սպասում էին նաև անձնական հայ երկրպագուները, որոնք պաստառ էին պատրաստել նրա պատվին և խաղաշապիկն էին խնդրում:

Իտալացին խաղաշապիկը չնվիրեց, սակայն համաձայնվեց ստորագրություն տալ շարֆի վրա: 4-5 մետր բարձրության վրա գտնվող պատանիները նրան շարֆը նետեցին, իտալացին ստորագրեց, բայց չկարողացավ հետ նետել: Երկու փորձերն էլ ապարդյուն էին: Վերջիվերջո, հարձակվողը շարֆը տվեց անվտանգության աշխատակցին, որպեսզի նա փոխանցի երկրպագուներին:

Իսկ ահա, գրիչը հեշտությամբ նետեց վերև:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000