Որոնել
Արխիվ
15.10.2019  12:35

Ռոնալդուն կարիերայի 700-րդ գոլը խփեց. փառահեղ նվաճմանը հասած 6-րդ ֆուտբոլիստն է

Եվրո-2020-ի ընտրական փուլում Պորտուգալիան 1:2 հաշվով արտագնա պարտություն է կրել Ուկրաինայից: Հյուրերի միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, ում համար դա կարիերայի 700-րդ գնդակն էր:

Այդ փառահեղ նվաճմանը հասնելու համար 34-ամյա ֆուտբոլիստին 974 խաղ է պահանջվել: Պորտուգալացին «Սպորտինգի» կազմում խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում»` 118, Մադրիդի «Ռեալում»` 450, «Յուվենտուսում»` 32, իսկ Պորտուգալիայի հավաքականում` 95:

Ֆուտբոլի պատմության ընթացքում մինչև այդ միայն 5 ֆուտբոլիստի էր հաջողվել հասնել 700 գոլի սահմանին: Նրանք էին` բրազիլացիներ Պելեն ու Ռոմարիոն, ավստրիացի Յոզեֆ Բիցանը, գերմանացի Գերդ Մյուլլերը և հունգարացի Ֆերենց Պուշկաշը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000