Որոնել
Արխիվ
15.10.2019  10:42

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Սպարտակը» նոր գլխավոր մարզիչ ունի (PHOTO)

Մոսկվայի «Սպարտակը» հայտարարել է Դոմենիկո Տեդեսկոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 34-ամյա մասնագետի հետ մինչև 2021 թվականի հունիս գործող պայմանագիր է ստորագրվել: Նա արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ:

Տեդեսկոն հայտնի է 32 տարեկանում «Շալկեի» գլխավոր մարզիչ դառնալով: Իր առաջին մրցաշրջանում (2017-18) նա թիմին դարձրել է Բունդեսլիգայի փոխչեմպիոն, սակայն հաջորդ մրցաշրջանում պաշտոնանկ է արվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գերմանացին տարեկան ստանալու է 1,5 միլիոն եվրո, ինչը պարգևավճարների շնորհիվ կարող է հասնել 2 միլիոնի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000