Որոնել
Արխիվ
15.10.2019  01:49

Ուկրաինան հաղթեց Պորտուգալիային և Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեց, Շալանդի Կոսովոն առավելություն հասավ, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլում կայացան մի շարք հանդիպումներ։ 

B խմբում Ուկրաինայի հավաքականն 8-րդ տուրում տանը մրցեց Պորտուգալիայի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

6-րդ րոպեին Ռոման Յարեմչուկն առաջ մղեց ուկրաինացիներին, իսկ 27-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն կրկնապատկեց հաշիվը։ 72-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից հաշիվը կրճատեց, բայց պորտուգալացիներն ավելին նել չկարողացան։ Դաշտի տերերի կազմում 72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվել է Տարաս Ստեպանենկոն։

Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Ուկրաինան ապահովեց տեղը Եվրո-2020-ում՝ Պորտուգալիայից առաջ անցնելով 8 միավորով։ Սերբիան նույնպես կպայքարի ուղեգրի համար, որը 10 միավորով երրորդն է։

Լիտվա - Սերբիա՝ 1-2․

A խմբում Բուլղարիան մրցեց Անգլիայի հետ ու թենիսային 0-6 հաշվով պարտություն կրեց։

7-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը բացեց հաշիվը, 20 և 32-րդ րոպեներին Ռոս Բարկլին աչքի ընկավ՝ դուբլ ձևակերպելով, 45+3 և 69-րդ րոպեներին Բարկլիի ցուցանիշը կրկնեց նաև Ռահիմ Սթերլինգը, իսկ Հարի Քեյնն 85-րդ րոպեին դրեց խաղի վերջակետը։

Նշենք, որ բուլղարացիների կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը։

Խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի Կոսովոն Ռահմանիի (10) և Մուրիքիի (34) գոլերի շնորհիվ 2-0 հաշվով տանը հաղթեց Չերնոգորիային։

Այսպիսով, խմբում 15 միավորով առաջատարն Անգլիան է, Չեխիան 12 միավորով երկրորդն է, Կոսովոն 11 միավորով հետապնդում է չեխերին, իսկ Չերնոգորիան ու Բուլղարիան ունեն 3-ական միավոր։

H խումբ․ Ֆրանսիա - Թուրքիա՝ 1-1

Գոլերը՝ Ժիրու՝ 76,- Ակհան՝ 82

Մոլդովա - Ալբանիա՝ 0-4

Իսլանդիա - Անդորա՝ 2-0

Թուրքիան և Ֆրանսիան ունեն 19-ական միավոր, իսկ նրանց հիմնական հետապնդողն Իսլանդիան է (15):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000