Որոնել
Արխիվ
14.10.2019  23:33

Անտոնիո Ֆլորես. «Կարևորը ոչ թե Իտալիայի, Լյուքսեմբուրգի հետ խաղերի հաշիվն է, այլ՝ ֆուտբոլիստների աճը»

Երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ՀայաստանիՄ21 հավաքականն Ավանի ակադեմիայում մրցեց Իտալիայի հասակակիցների հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր ընտրանու գլխավոր մարզիչը՝ իսպանացի Անտոնիո Ֆլորեսը։

«Խաղի առումով, կարծում եմ, պետք է գոհ լինենք։ Թիմը մեծ ջանքեր գործադրեց խաղադաշտում և կենտրոնացված աշխատեց։ Նրանք հավատում էին սեփական ուժերին։ Եթե շարունակեն հավատալ իրենց ուժերին՝ ամեն օր աճ կգրանցեն։ Ուժեղ մրցակցի դեմ մեր թիմը կարողացավ պահպանել կարգապահությունն ու կենտրոնացվածությունը խաղի ընթացքում։ Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, նաև գիտեինք, թե ինչ պետք է անենք։ Մեզ փոքր ինչ չհերիքեցին ճշգրիտ գործողությունները մի քանի իրավիճակներում։ Կարող էինք նաև գոլ խփել։ Այնուամենայնիվ, ես թիմի աշխատանքից շատ գոհ եմ։

Մեր ընտրանին լավ էր խաղում ու Իտալիային թույլ չտեց ցուցադրել իր որակները։ Երիտասարդ ֆուտբոլիստները միշտ նվիրված են խաղում և մտածում իրենց ապագայի, հետագա աճի մասին։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս Ա սերիայում։ Նրանք տրվում էին մինչև վերջ, բայց մենք կռվեցինք և կարողացանք պայքար մղել։ 

Մեր խաղացողները գալիս են հավաքական և շատ լավ են աշխատում։ Փորձում ենք այնպես անել, որ այն գիտելիքները, որոնք ստանում են՝ կարողանան տանել մարզադաշտ։ 

Մենք միշտ մտածում ենք 2 բաների մասին՝ հաղթելու և սովորելու։ Եթե հաղթում ենք՝ լավ է, իսկ երբ չենք հաղթում՝ պետք է սովորենք մեր սխալների վրա։ Իտալիայի կամ Լյուքսեմբուրգի հետ խաղերի հաշիվներն այնքան էլ կարևոր չեն, գլխավորը թիմի աճը տեսնելն է։ Եթե թիմը բարելավում է իր խաղը՝ արդյունքներն ուշ թե շուտ կլավանան։ 

Արմեն Հովհաննիսյանն (կենտրոնական հարձակվող․ խմբ․) այսօր ֆենոմենալ ախատանք իրականացրեց դաշտում։ Առաջին խաղակեսի ընթացում Իտալիան շատ լավ էի տեղաշարժում գնդակը և նրա ֆիզիական ջանքերը շատ մեծ էին։ Պետք է հասկացնել ֆուտբոլիստներին, որ այդ ջանքերը բերում են իր արդյունքը։ Արմենն այսօր շատ կարևոր դեր ուներ, ինչպես՝ մնացածը։ Խաղաժամանակ ստանալուց էլ գալիս է վստահությունը։ Նրան այսօր շատ էի վստահում և խաղաց մինչև վերջ»,- Ֆլորեսի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000