Որոնել
Արխիվ
14.10.2019  10:53

Շախմատ. Արոնյանը հաղթել Սևյանին, մյուս հայերի արդյունքները Մենում (կատարված քայլեր)

Մեն կղզում ընթանում է շախմատի գերմրցաշար՝ շվեյցարական մրցակարգով (մասնակիցներն իմանում են իրենց հաջորդ մրցակցին յուրաքանչյուր տուրի ավարտից հետո), որը նաև ընտրական է աշխարհի չեմպիոնի հավակնորդի մրցաշարի համար: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ԱՄՆ-ի հայ ներկայացուցիչ Սամուել Սևյանի հետ ու վստահ հաղթանակ տոնել: Հայկական շախմատի առաջատարը կարողացել է ֆիգուրի առավելություն ստանալ ու մրցակցին ստիպել ընդունել պարտությունը:

Արոնյանը 3 միավորով կիսում է 5-20-րդ տեղերը` Գաբրիել Սարգսյանի հետ միասին: Վերջինս 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիմիր Ֆեդոսևի հետ:

Ոչ-ոքի են գրանցել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանը, Էլինա Դանիելյանը, Կարեն Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել:

Արոնյան – Սևյան պարտիայում կատարված քայլերը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000