Որոնել
Արխիվ
14.10.2019  00:44

«Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մասնակցեցին Գերմանիայի հետ խաղին (VIDEO)

Եվրո-2020-ի C խմբի 8-րդ տուրում Էստոնիայի հավաքականը տնային հանդիպում անցկացրեց Գերմանիայի հետ ու պարտվեց 0-3 հաշվով։

14-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ գերմանացիների ֆուտբոլիստ Էմրե Ջանը, բայց դա նրանց չխանգարեց հաղթել խոշոր հաշվով։ 52 և 58-րդ րոպեներին աչքի ընկավ Իլյկայ Գյունդողանը՝ դուբլ ձևակերպելով, իսկ 71-րդ րոպեին Տմո Վերները խփեց իր թիմի երրորդ գոլը։

Նշենք, որ Էստոնիայի հավաքականի կազմում ամբողջական հանդիպում անցկացրին Հայաստանի առաջնությունում հանդես եկող 2 ֆուտբոլիստներ՝ պաշտպան Նիկիտա Բարանովը («Ալաշկերտ») և կիսապաշտպան Իլյա Անտոնովը «Արարատ-Արմենիա»։

Գերմանիայի հավաքականը վաստակեց 15 միավոր ու հավասարվեց առաջատար Հոլանդիային՝ զբաղեցնլով 2-րդ հորիզոնականը։ Հյուսիսային Իտլանիդան 12 միավորով երրորդն է, Բելառուսն ունի 4 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ էստոնացիները 1 միավորով վերջինն են։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000