Որոնել
Արխիվ
13.10.2019  22:32

Ռուսաստանը խոշոր հաշվով հաղթեց՝ Եվրո-2020-ի ուղեգիր վաստակելով, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլում կայացան մի շարք հանդիպումներ։

I խմբում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչնչացրեց Կիպրոսին։

9-րդ րոպեին Դենիս Չերիշևը բացեց հաշիվը, 23-րդ րոպեին Մոհամեդ Օզդոևը կրկնապատկեց հաշիվը, 79-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան հաշիվը դարձրեց խոշոր, 89-րդ րոպեին Ալեքսանդր Գոլովինը խփեց իր ընտրանու 4-րդ գոլը, իսկ ավելացված 2-րդ րոպեին Չերիշևը դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, Ռուսաստանը վաստակեց 21 միավոր և ԵԱ-ի ուղեգիր նվաճեց։ Բելգիան ունի 24 միավոր և պայքար կգնա առաջին տեղի համար։ Կիպրոսը 10 միավորով երրորդն է, Շոտլանդիան 9 միավորով՝ 4-րդը, Ղազախստանն ունի 7 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Սան-Մարինոն միավոր չունի։

Շոտլանդիա - Սան-Մարինո՝ 6-0

Ղազախստան - Բելգիա՝ 0-2․ գոլերը՝ Բատշուայի՝ 21, Մենյե՝ 53

C խումբ․ Բելառուս - Նիդերլանդներ՝ 1-2․ գոլերը՝ Վեյնալդում՝ 32, 41,- Դրիուսի՝ 54

E խումբ․ Հունգարիա - Ադրբեջան՝ 1-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000