Որոնել
Արխիվ
13.10.2019  21:27

Արգենտինան ընկերական խաղում ջախջախեց Էկվադորին (VIDEO)

Ընկերական խաղի շրջանակում Արգենտինան մրցեց Էկվադորի հոտ ու հաղթեց 6-1 հաշվով։

Լուկաս Ալարիոն 20-րդ րոպեին առաջ մղեց արգենտինացիներին, 21-րդ րոպեին Ջոն Էսպինոսան գրավեց սեփական դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը, 32-րդ րոպեին Լեանդրո Պարեդեսը 11 մետրանոցից հաշիվը դարձրեց խոշոր։ Երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին, Անխել մենան մեկ գոլ հետ բերեց, բայց 66-րդ րոպեին Գերման Պեսելյան խփեց արգենտինացիների 4-րդ գոլը, 82-րդ րոպեին Նիկոլաս Դոմինգեսն ավելի խոշոր դարձրեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը 86-րդ րոպեին դրեց Լուկաս Օկամպոսը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000