Որոնել
Արխիվ
13.10.2019  13:31

Շախմատ. Մեն. Արոնյանն առաջին հաղթանակը տարավ

Մեն կղզում ընթանում է շախմատի գերմրցաշար՝ շվեյցարական մրցակարգով (մասնակիցներն իմանում են իրենց հաջորդ մրցակցին յուրաքանչյուր տուրի ավարտից հետո), որը նաև ընտրական է աշխարհի չեմպիոնի հավակնորդի մրցաշարի համար: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

Լևոն Արոնյանը մեկնարկային երկու տուրերում երկու ոչ-ոքի խաղաց՝ ադրբեջանցի Նիջատ Աբասովի և նորվեգացի Տարի Արյանի հետ: Իսկ երրորդ տուրում Արոնյանը սևերով պարտության մատնեց Անդրեյ Եսիպենկոյին և այժմ վաստակել է 2 միավոր՝ մեկ միավորով հետ մնալով առաջատարներ Վան Հաոյից և Ֆաբիանո Կարուանայից:

Հաջող է մեկնարկել Գաբրիել Սարգսյանը, ով մեկնարկային տուրում ոչ-ոքիից հետո երկու հաղթանակ է տարել և այժմ 2.5 միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը:

Հրանտ Մելքումյանը մեկնարկում հաղթեց Իրինա Բուլմագային, այնուհետև ոչ-ոքիներ խաղաց ռուս գրոսմայստերներ Նիկիտա Վիտյուգովի և Վլադիսլավ Արտեմյևի հետ: Մելքումյանի պես 2 միավոր է վաստակել նաև Վլադիմիր Հակոբյանը, ով երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը ևս երեք տուրերում երկու ոչ-ոքի է խաղացել և տարել մեկ հաղթանակ, ընդ որում՝ Էլինա Դանիելյանի նկատմամբ: Դանիելյանը, իր հերթին վաստակել է մեկ միավոր՝ երկու պարտություն, մեկ հաղթանակ:

Անհաջող է մեկնարկել Սերգեյ Մովսեսյանը՝ մեկ ոչ-ոքի և երկու պարտություն:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կհանդիպի ԱՄՆ ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանին: Վերջինս ունի 2 միավոր՝ շնորհիվ Իսպանիան ներկայացնող Կարեն Մովսիսյանի նկատմամբ տարած հաղթանակի: Սարգսյանը կհանդիպի ռուսաստանցի Ֆեդոսեևին, Մելքումյանը՝ լեհ Վոյտաշեկին, Հակոբյանը՝ անգլիացի Հաուելին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000