Որոնել
Արխիվ
13.10.2019  01:42

Արամ Հայրապետյան. «Եթե Ֆինլանդիայի հետ այսպես խաղանք, ընդհանրապես շանս չենք ունենա»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը մեկնաբանել է Լիխտենշտեյնի ընտրանու դեմ արտագնա խաղի (1:1) արդյունքն ու նրա բաց թողած գոլը:

«Գործնականում միայն մեկ հակագրոհ եղավ և գոլ բաց թողեցինք: Պետք է հաղթեինք: Ինքներս բարդացրեցինք մեր խնդիրը:

Գոլի դրվագում կարծես անհաջող հեռացրի առաջին հարվածը: Լավ հարված էր: Վատ խաղացինք: Հիմա միայն հարկավոր է Ֆինլանդիայում հաղթել: Եթե այսպես Ֆինլանդիայում խաղանք, ընդհանրապես շանս չենք ունենա»,- ասել է դարպասապահը:

Տեսանյութը` «Ֆուտբոլ Պլյուսի»

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000