Որոնել
Արխիվ
12.10.2019  22:04

Բոսնիան տապալեց Ֆինլանդիային և ժամանակավորապես շրջանցեց Հայաստանին (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում կայացավ Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա հանդիպոմը: Արձանագարվեց 4:1 հաշիվը:

Բալկանները հենց սկզբից հզոր ճնշում գործադրեցին սկանդինավների վրա և մինչև ընդմիջում երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Իզետ Հայրովիչը և Միրալեմ Պյանիչը, ով հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը: Երկրորդ կեսում իր երկրորդ գոլը խփեց «Յուվենտուսի» ֆուտբոլիստը, ինչպես նաև աչքի ընկավ մեկնարկային կազմում Էդին Ջեկոյին (վնասվածք) փոխարինած Արմին Հոջիչը:

Հյուրերը միայն 79-րդ րոպեին հեղինակության գնդակ խփեցին Յոել Պոհյանպալոյի շնորհիվ:

Այսպիսով, բոսնիացիները վաստակեցին 10 միավոր, շրջանցեցին Հայաստանի հավաքականին (9) և բարձրացան երրորդ տեղ: Ֆինլանդիան 12 միավորով մնում է երկրորդ հորիզոնականում: Եթե այսօր հայերը հաղթեն Լիխտենշտեյնին, կհավասարվեն սկանդինավներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000