Որոնել
Արխիվ
12.10.2019  00:10

Կարապետյան. «Կարևոր չէ, թե որ հավաքականի դեմ ենք խաղում, միշտ պատրաստ եմ գոլ խփելուն»

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ։ 

Խաղից առաջ իր մեկնաբանությունն է տվել մեր ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

«Ես միշտ պատրաստ եմ գոլ խփելուն։ Ինձ համար նշանակություն չունի՝ խաղում ենք Լիխտենշտեյնի, թե այլ հավաքականի դեմ։ Գոլ խփելը հարձակվողի պարտականությունն է։

Փոքր թիմերի դեմ դժվար է խաղալ, որովհետև նրանց մոտիվացիան շատ ուժգին է, բայց պետք է հաղթենք և 3 միավոր տանենք այստեղից։

Ճիշտ է, դժվար է «Սոչիում» կազմում տեղ ունենալը, բայց միշտ պատրաստ եմ լինում դաշտ դուրս գալուն։ Միշտ էլ 100%-ով ներդնելու եմ ողջ ուժերս»,- ասել է Ալեքսանդրը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000