Որոնել
Արխիվ
11.10.2019  21:26

Մանուել Կարդոնի. «Հայերը շատ հյուրընկալ են, մենք միշտ այստեղ 10 հոգով ենք մնում»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Մանուել Կարդոնին։

«Դժվար խաղ ստացվեց, բայց, կարծում եմ, ամեն ինչ վճռեց կարմիր քարտը։ Սխալվեցինք այդ դրվագում ու մնացինք 10 հոգով։ Հետագայում մենք սկսեցինք ավելի խորը պաշտպանվել։ Կարող էինք հետին գծում լավ խաղալ և հակագրոհներով փորձել որոնել հաջողությունը, բայց սկսեցինք անհատական սխալներ թույլ տալ ու բաց թողեցինք։ 

Գիտեինք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները լավ են խաղում կարճ տարածության վրա, նրանք արագաշարժ են։ Հայերը խաղում իրենց ավելի լավ են զգում այն ժամանակ, երբ հաշիվը հավասար է։  Նրանք կարողանում են օգտագործել մեր պաշտպանների թիկունքում եղած ազատ տարածությունները։ Մենք դա գիտեինք և չզարմացանք նման խաղից, պարզապես մրցակցին հաջողվեց ցուցադրել իրենց խաղը։ Մեր անհատական սխալները նպաստեցին վերջնական արդյունքի ձևավորմանը։

Ես երկրորդ անգամ եմ գտնվում Հայաստանում։ Առաջին անգամ ևս Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի պաշտոնում էի այստեղ։ Այդ ժամանակ մենք 1-1 հաշվով ավարտեցինք հանդիպումն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Այն ժամանակ էլ, մոտավորապես, կես ժամ խաղացնք 10 ֆուտբոլիստներով։ Կարծես, նախախնամություն լինի, որ միշտ մնում ենք 10 խաղացողներով։ Ցավոք, Հայաստանում ժամանակ չունեցանք շրջագայելու, որովհետև նպատակը հենց խաղն էր, բայց, ամեն դեպքում, նկատում ենք, որ մարդիկ այստեղ ջերմ են և նրանց համար հյուրընկալությունը շատ կարևոր է»,- Կորդոնիի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000