Որոնել
Արխիվ
10.10.2019  12:46

Ֆատին չի մեկնել Իսպանիայի պատանեկան հավաքական և կկարողանա մասնակցել Էլ Կլասիկոյին

«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին չի ընդգրկվել Իսպանիայի Մ17 հավաքականի հայտացուցակում, որը մասնակցելու է Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնում է As.com-ը:

Ավելի վաղ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն հայտարարել է, որ նրանք մտադիր էին 16-ամյա ֆուտբոլիստին միանգամից ազգային հավաքական հրավիրել, սակայն նա վնասվածք էր ստացել: Ամենայն հավանականությամբ, նա զուգահեռաբար հանդես կգա նաև Մ21 հավաքականում:

Այնուամենայնիվ, պատանի վինգերն արդեն ապաքինվել է և «Բարսելոնայի» կազմում նախապատրաստվում է առաջիկա խաղերին, որոնց թվում «Ռեալի» դեմ սուպերկլասիկոն է: Այդ խաղին Ֆատիի մասնակցությունն ավելի հավանական է դարձրել Ուսման Դեմբելեի որակազրկումը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000