Որոնել
Արխիվ
09.10.2019  21:46

Մոուրինյուն մերժել է «Լիոնի» առաջարկը. հայտնի է, թե որտեղ է ցանկանում աշխատել

հանրաճանաչ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն մերժել է ֆրանսիական «Լիոնի» առաջարկը, ով վերջերս հեռացրեց գլխավոր մարզիչ Սիլվինյոյին, հաղորդում է RMC Sport-ը։

Նշվում է, որ 56-ամյա մասնագետը շնորհակալություն է հայտնել ակումբին առաջարկի համար, սակայն մերժել է։ Ժոզեն մտադիր է անգլիական ակումբ գլխավորել, որտեղ այժմ ապրում է նրա ընտանիքը։ 

«Լիոնը» մերժում ստանալուց հետո կենտրոնացել է Լորան Բլանի թեկնածության վրա։ Առաջիկա 48 ժամվա ընթացքում ակումբի ղեկավարությունը Փարիզում բանակցություններ կսկսի ՊՍԺ-ի նախկին մարզչի հետ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Լիոնը» գլխավորելու ևս 2 թեկնածու կա՝ Արսեն Վենգերն ու Տյագո Մոտան։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000