Ալիսոնը լրացուցիչ մարզումներ է անցկացնում, որպեսզի կարողանա մասնակցել գալիք խաղին
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը ցանկանում է մարզավիճակ հավաքել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ, հաղորդում է ESPN-ը։
Բրազիլացին լրացուցիչ մարզումներ է անցկացնում, որպեսզի բարելավի արագությունն ու ռեակցիան՝ չնայած նրան, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանգիստ է տվել այն ֆուտբոլիստներին, ովքեր ազգային հավաքական չեն հրավիրվել։
Նշենք, որ Ալիսոնը վնասվածք էր ստացել մեկնարկային տուրում՝ «Նորվիչի» հետ խաղում։