Վարան. «Կցանկանայի Մբապեի հետ նույն ակումբում խաղալ»
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, ում հետ խաղում է Ֆրանսիայի ազգային հավաքականում։
«Միշտ ցանկանում էի նրա հետ նույն ակումբում խաղալ։ Եթե մի օր նա ինձ հարցնի «Ռեալի» մասին՝ ես կասեմ, որ այստեղ ամեն ինչ հիանալի է»,- Վարանի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Նշենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ընթացիկ մրցաշրջանից հետո «սերուցքայինները» 20-ամյա Մբապեին ձեռք բերելու փորձեր կձեռնարկեն։