Հայաստանի հավաքականի դարպասին 11-մետրանոց նշանակած մրցավարը
կսապասարկի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը
ՈւԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյն – Հայաստան խաղի մրցավարական կազմը:
Հանդիպումը սպասարկելու է Ռումինիայի մրցավարակն անձնակազմը` Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրան օգնելու են Վասիլե Մարինեսկուն և Օվիդիու Արտենեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարիուս Ավրամը:
Կովաչը նախկինում միայն մեկ անգամ է սպասարկել Հայաստանի հավաքականի խաղը: 2014 թվականի հոկտեմբերին նա վարել է Ֆրանսիայի ընտրանու դեմ Երևանում կայացած հանդիպումը: Այդ ժամանակ Եվրո-2016-ի կազմակերպիչներն ընդգրկված էին հայերի հետ նույն խմբում, բայց հիմնական պայքարից դուրս էին մասնակցում ընտրական փուլին, որպեսզի խաղային պրակտիկա ունենան:
Ֆրանսիան այդ խաղում հաղթեց 3:0 հաշվով: Ռումինացի մրցավարը հյուրերի օգտին 11-մետրանոց նշանակեց Վարազդատ Հարոյանի կողմից Պոլ Պոգբայի նկատմամբ խախտման համար: