Որոնել
Արխիվ
09.10.2019  11:45

«Նյու-Յորք գնալիս տեսնում եք Ազատության արձանը, իսկ Շվեդիայում` Զլատանի արձանը». Իբրահիմովիչ (PHOTO)

Շվեդիայում տեղադրվել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը: 38-ամյա ֆուտբոլիստը ներկա է եղել բացման արարողությանը:

«Երբ դու գնում եք Նյու-Յորք, տեսնում եք Ազատության արձանը: Երբ գալիս եք Շվեդիա, տեսնում եք Զլատանի արձանը»,- ասել է «Լոս-Անջելես Գելաքսիի» խաղացողը:

Շվեդի արձանը տեղադրվել է նրա հարազատ Մալմյո քաղաքում: Այն պատրաստված է բրոնզից և կշռում է 500 կգ: Արձանի բարձությունը 2,7 մետր է:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը 12 անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ: Մոտակա հետապնդողներն, այդ թվում Հենրիկ Լարսոնն ու Ֆրեդի Յունգբերգը, մրցանակը ստացել են առավելագույնը 2 անգամ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000