Որոնել
Արխիվ
08.10.2019  15:25

Կուտրոնեն վերադառնում է Երևան, Մոյզե Կինն առաջին անգամ կգա. Իտալիայի Մ21 հավաքականի հայտացուցակը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է երիտասարդական հավաքականի հայտացուցակը, որը Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում երկու արտագնա հանդիպում կանցկացնի: Հոկտեմբերի 10-ին իտալացիները կհյուրընկալվեն Իռլանդիայի, իսկ հոկտեմբերի 14-ին` Հայաստանի իրենց հասակակիցների թիմին:

Այդ խաղերին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ – Մարկո Կարնեսեկկի («Տրապանի»), Մատիա Դել Ֆավերո («Պյանչենցա»), Ալեսսանդրո Պլացցիարի («Լիվորնո»)

Պաշտպաններ – Կլոդ Ադջապոնգ («Վերոնա»), Ալեսսանդրո Բաստոնի («Ինտեր»), Էնրիկո Դելպրատո («Լիվորնո»), Մատտեո Գաբբիա («Միլան»), Ռիկարդո Մարկիցցա («Սպեցիա»), Լուկա Պելլեգրինի («Կալյարի»), Լուկա Ռանիերի («Ֆիորենտինա»), Մարկո Սալա (Վիրտուս Էնտելլա)

Կիսապաշտպաններ – Մարկո Կարրարո («Պերուջա»), Դավիդե Ֆրատտեզի («Էմպոլի»), Մանուել Լոկատելլի («Սասուոլո»), Ջուլիո Մաջջիորե («Սպեցիա»), Ֆաբիո Մաիստրո («Սալերենտինա»), Սանդրո Տոնալի («Բրեշիա»), Նիկկոլո Զանելլատո (Կրոտոնե):

Հարձակվողներ – Պատրիկ Կուտրոնե («Վուլվերհեմփթոն»), Մոյզե Կին («Էվերթոն»), Անդրեա Պինամոնտի («Ջենոա»), Ջանլուկա Սկամակկա («Ասկոլի»), ռիկկարդո Սոտտիլ («Ֆիորենտինա»):


Հիշեցնենք, որ Կուտրոնեն ամռանը Երևան էր ժամանել Եվրոպա լիգայի «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» խաղին մասնակցելու համար, իսկ Մոյզե Կինն ավելի բարձր տարիքային հավաքականներին միանալու պատճառով Հայաստանում չմասնակցեց Մ19-Եվրո-2019-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000