Որոնել
Արխիվ
08.10.2019  17:58

Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 11-ին և 14- ին

Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ նախ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշեյտի հավաքականին, ապա մեկնելով Հելսինկի՝ մրցելու Ֆինլանդիայի հավաքականի հետ:

ՀՖՖ-ն ներկայացրել է երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

 

11.10.2019, ժամը՝ 11:00` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 

11.10.2019, ժամը՝ 12:15` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկ» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

11.10.2019, ժամը՝ 18:30`  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 

11.10.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկ» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

14.10.2019, ժամը՝ 16:15` Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 

14.10.2019, ժամը՝ 17:00` Ֆինլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը  «Վերիտաս» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

14.10.2019, ժամը՝ 18:15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 

14.10.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը  «Վերիտաս» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է տեղական ժամանակով, իսկ Վադուցի, Տուրկուի և Երևանի միջև ժամային գոտիների տարբերությունը 2 ժամ է: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000