Որոնել
Արխիվ
08.10.2019  12:22

«Արարատը» ֆուտզալում տնային խաղերը կանցկացնի Արմավիրում (PHOTO)

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Արմավիրի համայնքապետարանը՝ ի դեմս Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և «ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային ակումբը» ի դեմս գործադիր տնօրեն Արտյոմ Հակոբյանի, կնքել են համագործակցության հուշագիր: Այդ մասին տեղեկացում է Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Արարատը» համաձայնվել է Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի առաջնության թիմային պարապմունքների անցկացումն ու առաջնության տնային հանդիպումների կազմակերպումը իրենց հնարավորությունների և միջոցների կիրառմամբ «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ մարզադահլիճում կազմակերպելու նպատակով:

Համագործակցությունը ներառում է նաև սիրողական խաղերի կազմակերպումը, երիտասարդների հետ հանդիպումները և փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններ:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000