Որոնել
Արխիվ
08.10.2019  00:44

«Մեծ ծրագրով գալու եմ Հայաստան՝ ֆուտբոլին աջակցելու». Ջորկաեֆ

ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, հայկական արմատներով ֆրանսիացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոսել է իր պաշտոնի ու Հայաստանի ֆուտբոլի մասին։

«Ժամանակ է պետք Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու համար։ Ես կարևոր դիրք ունեմ ՖԻՖԱ-ում․ նշանակվել եմ հիմնադրամի գործաիր տնօրեն։ Սա նշանակում է, որ պետք է զարգացնեմ ֆուտբոլը։ Ոչ թե պարզապես զարգացնել, այլ ապահովել երեխաների մուտքը ֆուտբոլ։ Այս մարզաձևը հրաշալի գործիք է, որով կարող ես նոր հանրություն ձևավորել։ Հիմա սա է իմ աշխատանքը։

Շուտով Թեհրան եմ գնալու, հետո՝ Լիբանան։ Պետք է տեսնեմ՝ ինչպես են վերաբերվում ֆուտբոլին և, այդ դեպքում, հիմնադրամը կօգնի նրանց, և, իհարկե, նույնը՝ Հայաստանին։ Մի օր ավելի մեծ ծրագրով կգամ՝ աջակցելու Հայաստանին»,- ասել է Ջորկաեֆն «Ազատության» մամուլի ծառայության հետ զրույցում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000